Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ամենաօգտակար ամառային ըմպելիքները

Ամենաօգտակար ամառային ըմպելիքները

Բացի ջրից, օրգանիզմն իր ջրային բալանսն ապահովում է նաեւ այլ աղբյուրներից: Ամառվա տապին իսկական փրկություն են ամեն տեսակ ըմպելիքները, որոնք եւ համեղ են, եւ օգտակար:

 

Հյութեր. առաջարկում ենք հատկապես լոլիկինն ու գազարինը: Լոլիկի հյութին վերջերս գիտնականներն անգամ հակաքաղցկեղային հատկանիշներ վերագրեցին: Իսկ այ գազարի հյութը նպաստում է երիտասարդացմանն ու գեղեցիկ արևայրուքին: Այն ունի արտահայտիչ հակավարակիչ, մաքրող, դիմադրողականությունը կարգավորող ազդեցություն: Գազարի հյութը հիանալի է նաեւ տեսողության համար:

 

Թեյ. փորձեք թեյ պատրաստել կեչու տերևներից, եղինջից, խնկունուց: Նրանք լավ են ազդում նյութափոխանակության վրա և օգնում վերացնել ավելորդ կիլոգրամները: Կանաչ թեյը պակասեցնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը և դանդաղեցնում վատորակ բջիջների աճը: Տաք եղանակին այն անփոխարինելի է հիպերտոնիայով տառապողների համար: Կոճապղպեղով թեյը օգնում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների կարգավորմանը:

 

Լորամրգու (կլյուկվա) մորս. Լորամրգին հայտնի է իր սննդային և բուժիչ հատկություններով: Այն օգտագործում են ինչպես ջերմիջեցնող, այնպես էլ որպես պարզապես զովացնող միջոց: Այս հյուսիսային մրգով ըմպելիքը պայքարում է լնդերի հիվանդությունների դեմ, օգնում պայքարել վարակների դեմ:

 

Կեֆիր. այս ընպելիքը նպաստում է կալցիի, ֆոսֆորի, ցինկի կլանմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Նաև օգնում է խրոնիկ հոգնածության դեմ պայքարում: Հիանալի հագեցնում է ծարավը:

Սկզբնաղբյուր. http://ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ